Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնը 95 տարեկան է.

ԵՊԲՀ. Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնը 95 տարեկան է.

2019-ը հոբելյանական է Երևանի պետական բժշկական համալսարանի այն ամբիոնների համար, որոնք իրենց գործունեությունը սկսել են դեռևս Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ 1924 թվականին։ Դրանցից մեկի 95-ամյա հոբելյանի առիթով է մեր զրույցները ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, նույն ամբիոնի նախկին վարիչ Գրիզելդա Նավասարդյանի և ամբիոնի վարիչ Սամվել Ավետիսյանի հետ, ովքեր մեծ ներդրում ունեն ամբիոնի կայացման և զարգացման գործում։

Պատմական ակնարկ

Ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնը ղեկավարել են բժշկական համալսարանի երախտավորներ Լ․ Գ․ Ճգնավորյանը, Շ․ Մ․ Շուբենկոն, Ի․ Ռ․ Բախրոմեև, Ա․ Ա․ Սարգսյանը, Ս․ Ս․ Բադալյանը , Ս․ Հ․ Խաչատրյանը, Գ․ Ա․ Նավասարդյանը, Ա․ Ս․ Գրիգորյանը, Ս․ Ա․ Ավետիսյանը։ Գործունեության վաղ շրջանում և հետագա տարիներին ամբիոնում ուսումնասիրվել են նյարդային համակարգի տարբեր ֆունկցիոնալ վիճակներում օրգանիզմի փոխանակության տեղաշարժերի, սրտի և անոթների անընդմեջ գործունեության, ներզատական գեղձերի փոխկապակցվածության և այլ հարցեր։

Իմ հարցերին ի պատասխան զրուցակիցներս ներկայացրին ամբիոնի գործունեության և իրենց մասնագիտության հանդեպ ունեցած վերաբերմունքը։

Գրիզելդա Նավասարդյան - Ախտաֆիզիոլոգիան բժշկության տեսական հիմքն է, մայրենին, ուսանողին սովորեցնում է մտածել: Գիտելիքը հենց այնպես չէ, գիտելիքը հիշողության, դատողության, եզրակացության գալու կոմպոնենտ է, ախտաֆիզիլոգիան երեքին էլ մասնակցում է: Մեր դասավանդման ուղղությունն այդ մոտեցմամբ էր ընթանում, ինչը մենք փորձում ենք պահպանել:

Եթե չիմանանք որտեղից ենք գալիս, մենք չենք կարող իմանալ, թե որտեղ ենք գտնվում և ուր պետք է գնանք: Սերունդների մեջ պետք է ներդաշնակություն լինի, անջրպետ պետք չէ։ Բացի ամբիոնի հիմնադիր երախտավորներից, մեծ սիրով եմ հիշում իմ ժամանակակիցներին և ամբիոնի պատմության մեջ ներդրում ունեցած երախտավորներին:

Պատիվ ունեմ նրանց անունները թվարկել՝ Սուսանա Բադալյան, որին իմ իսկական ուսուցիչն եմ համարում, Էլիզա Աթաջանյան, Սահակ Խաչատրյան, Պետրոս Սիմավորյան, Աշոտ Մամիկոնյան, Մարիետա Մարտիրոսյան, Գեորգի Ադամյան, Աիդա Ղազարյան, Ռոզա Երիցյան, Լենա Մարտիրոսյան, Արմինե Պապյան, Վարդուհի Խաչատրյան, և այլք, ովքեր իրենց ներդրումն ունեն ամբիոնի կայացման գործում, ոչ միայն գիտելիքներով, այլև վարքով: Կրթության մեջ շատ կարևոր է բարեվարքությունը, օր օրի համոզվում եմ՝ ովքեր երբևիցե բարեվարքության մեջ շեղումներ են թույլ տվել, նրանք չպետք է աշխատեն բուհում:

Անդրադառնալով ամբիոնի գիտական գործունեությանը՝ կնշեի, որ մշտապես միջազգային հարթակում ակտիվ ենք եղել, ներկայացել բազմաթիվ զեկուցումներով, փորձի փոխանակությամբ: Ինձանից առաջ ամբիոնի գիտական հիմնական ուղղվածությունը եղել է բերանի խոռոչի փոփոխությունները՝ մարսողության կարգավորման վերաբերյալ, այնուհետև՝ օրգանիզմի սահմանային վիճակների և վերակենդանացմանը: Ներկայում՝ սակավաշարժության ազդեցությունը օրգանիզմի վրա: Իմ համոզմամբ՝ քրոնիկ սակավաշարժության պայմաններում, որը ժամանակակից մարդու համար կարևոր ռիսկի գործոն է, նկատելի ազդեցություն ունի հաղորդակցման, ունակությունների, սոցիալական գործունեության որակի վրա: Այդ ուղղությամբ են տարվում թեմայի շրջանակում կատարվող փորձարարական հետազոտությունները:

Սամվել Ավետիսյան- Ամբիոնի հիմնական ավանդույթն է՝ բոլորը՝ մեկի, մեկը՝ բոլորի համար: Մեր աշխատողները բազմաֆունկցիոնալ են, ուսումնական գործընթացին վերաբերող ցանկացած գործ կարող են անել հավասարաչափ լավ, շատ լավ թիմ է ձևավորված: Ամբիոնում խառնակչություն անելը անհնար է, համերաշխ են, կան մեծի ու փոքրի հստակ հարաբերություններ, փոխօգնության գաղափարը միմյանց հանդեպ շատ բարձր է: Ունենք բազմաթիվ ավանդույթներ, օրինակ՝ ձմեռը պետք է խաշ ուտենք, նոր ուսումնական տարին սկսելիս պետք է միջոցառում անենք, ուսումնական գործընթացն ավարտելիս պարտադիր հավաքվում ենք և «սարսափած» արձանագրում, թե ինչ ծանրաբեռնվածության միջով ենք անցել: Ավանդույթ է նաև այն, որ այսօրվա կազմի մոտ 90 տոկոսն անցել է ուսանողական խմբակի միջոցով, մի դարբնոցի, որտեղ թրծվում են հետազոտող-մասնագետներ:

Ամբիոնականների միջև վեճեր ու տարաձայնություններ լինում են, բայց մի տարբերությամբ՝ հօգուտ ամբիոնի լավ գործունեության և առաջընթացի։

Ամբիոնի կայացման գործում մեծ դեր են ունեցել Սահակ Խաչատրյանը, Ասատուր Սարգսյանը, թռիչքային և որակային փոփոխության՝ հին մտածողությունից դեպի նորը՝ հարցում մեծ դերակատարում է ունեցել Գրիզելդա Նավասարդյանը : Մեր դոցենտների մեջ շատ լավ մարդիկ ենք ունեցել, շատ լավ դասախոսներ, որոնց ձեռքի տակ եմ ես մեծացել: Պարտադիր չէ ունենալ գիտական կոչում, աստիճան, որպեսզի ներդրում ունենաս, պետք չէ, ֆուտբոլի լեզվով ասած, բոլորը Մեսսի լինեն, որովհետև երբ Մեսսին գոլ է անում միևնույն ժամանակ դարպասապահն իր գործն է անում, մյուսներն՝ իրենց: Այսինքն կան մարդիկ, որոնք իրենց անընդհատ աշխատանքով ամրապնդում են ամբիոնը, ես կարող եմ դասախոսական կազմից էլ ներքև իջնել, անգամ հավաքարարն իր դերն ունի: Համաձայնեք ինձ հետ, եթե ես առավոտյան գայի և սենյակը գտնեի փոշու ու կեղտի մեջ կորած, ապա օրս չէր կարող նյարդային չսկսվել:

Ամբիոնի զարգացման հեռանկարների և գիտական գործունեության մասին կնշեի, որ նախատեսում ենք նոր ձեռնարկներ և դասագրքեր կազմել: Այս տարի լույս կտեսնի «Ախտաբանություն» դասագիրքը, որն իր տեսակով եզակի է, հայերենով առաջինն է , կլինի պատրաստ նաև ստոմատոլոգիական ֆակուլտետի «Ախտաֆիզիոգիա» դասագիրքը, երկու ուսումնական ձեռնարկներ։ Դանդաղ, բայց հետևողականորեն իրագործում ենք մեր նպատակները: Ամբիոնը շարունակելու ենք համալրել երիտասարդ կադրերով, կան ծրագրեր, որոնք մենք փորձում ենք իրագործել ոչ միայն մեր, այլ կլինիցիստների և կլինիցիստ օրդինատորների ուժերով: Ըստ իս՝ ախտաֆիզիալոգիան միշտ կլինիկական է:

Շատ եմ կարևորում նաև համագործակցությանը թե՛ ԵՊԲՀ գրեթե բոլոր ստորաբաժանումների, թե՛ միջազգային ասպարեզում՝ ախտաֆիզիոլոգների միջազգային ընկերակցության հետ:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ